Սպորտ

Վահե Գևորգյանը՝ «Ֆուտբոլի տարվա լավագույն մարզիչ»

1 րոպեի ընթերցում

Վահե Գևորգյանը՝ «Ֆուտբոլի տարվա լավագույն մարզիչ»

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի «Տարվա լավագույն մարզիչ» մրցանակի քվեարկության արդյունքները։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 13 ձայնով լավագույնը «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանն է։ Երևանյան ակումբն այս պահին 4-րդն է Պրեմիեր լիգայում։ Անցնող տարում Վահե Գևորգյանը աշխատել է նաև  «Վանում»։ Չարենցավանը ներկայացնող ակումբը 2024/25 մրցաշրջանի արդյունքներով Fastex Պրեմիեր լիգայում գրավել էր 5-րդ հորիզոնականը։ 

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ստացել է 9 ձայն, «Արարատ-Արմենիայի» նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ստացել է 3 ձայն։

 

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում