Հայաստանում միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
1 րոպեի ընթերցում

Հայաստանում միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից, մեկտեղ նշելով, որ դեկտեմբերի 26-ին ժամը 16։30-ի դրությամբ Արարատի, Վայքի, Ապարանի, Սևանի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի տարածաշրջաններում և Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Գորայք թույլ ձյուն է տեղում։
«Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,– հորդորում են կառույցից։