1 րոպեի ընթերցում
Թբիլիսիում լույս տեսնող հայկական «Վրաստան» թերթը նշում է հիմնադրման 105-ամյակը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թերթի անդրանիկ համարը լույս է տեսել 1920 թվականի դեկտեմբերի 20-ին Թբիլիսիում։
«Եվ ահա 105 տարի անշեղ հավատարմությամբ առ ծննդավայր Վրաստանը, իր հարազատ մայրենիով պարբերականը շարունակում է ապրել եւ, ամենակարեւորը, սպասված մնալ, տեղեկատվություն ներկայացնելով Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների, երկրի գործադիր և օրենսդիր մարմինների կայացրած որոշումների մասին։ Թերթը վրացահայության կյանքի տարեգիրն է և միշտ գտնվում է հայ-վրացական բարեկամության առաջնագծում»,- նշված է թերթի հոբելյանական համարում։
«Արմենպրես» լրատվական գործակալության խմբագրակազմը շնորհավորում է «Վրաստան» թերթի ողջ անձնակազմին հիմնադրման 105-ամյակի առիթով։