Մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Գունավոր հեռուստացույցի գյուտի 100-ամյակ» թեմային
1 րոպեի ընթերցում

2025 թվականի դեկտեմբերի 24-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Գունավոր հեռուստացույցի գյուտի 100-ամյակ» թեմային:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Հայփոստ»-ից հայտնում են, որ 560 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկի նամականիշի վրա և գեղաթերթրիկի խորապատկերին պատկերված է հին գունավոր հեռուստացույց, ինչպես նաև՝ «Գունավոր հեռուստացույցի գյուտի 100-ամյակ» գրառումը՝ հայերեն և անգլերեն:
Թողարկման օրը` 24 դեկտեմբերի 2025թ.
Դիզայնը՝ Վահագն Մկրտչյանի
Տպարանը` Cartor, Ֆրանսիա
Նամականիշի չափսերը` 40,0 x 40,0 մմ
Գեղաթերթիկի չափսերը` 60,0 x 80,0 մմ
Տպաքանակը՝ 10 000 հ.
Կարդացեք հոդվածը` Русский