Ռազմական

ՊՆ-ն հերքում է տարածվող լուրը, թե Նախիջևանի հատվածում Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները կրակել են հայկական դիրքերի ուղղությամբ

1 րոպեի ընթերցում

ՊՆ-ն հերքում է տարածվող լուրը, թե Նախիջևանի հատվածում Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները կրակել են հայկական դիրքերի ուղղությամբ

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հերքել է սոցիալական ցանցերում տարածվող լուրը, թե Ադրբեջանի զինված ուժերը Նախիջևանի հատվածում մի քանի անգամ կրակել են հայկական դիրքերի ուղղությամբ։ 

«Չի համապատասխանում իրականությանը, հերթական ապատեղեկատվությունն է: Ի՞նչ է սա, եթե ոչ պետության դեմ ուղղված հիբրիդային արշավի դրսևորում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արամ Թորոսյանը: 

Ավելի վաղ լրագրող Դավիթ Գալստյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր, թե Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները դեկտեմբերի 23-ի երեկոյան Նախիջևանի հատվածում մի քանի անգամ կրակել են հայկական դիրքերի ուղղությամբ՝ շեշտելով, թե իրեն հասած տեղեկություններով կրակոցները թիրախային չեն եղել։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում