Հայաստան

Կառավարության ստանձնած մեծագույն պարտավորությունը մենք կատարել ենք. ՀՀ վարչապետ

1 րոպեի ընթերցում

Կառավարության ստանձնած մեծագույն պարտավորությունը մենք կատարել ենք. ՀՀ վարչապետ

Հայաստանի կառավարությունը ժողովրդի առաջ ստանձնած մեծագույն պարտավորությունը կատարել է: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ընդգծել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը: 

«Կառավարության 2021 թվականի օգոստոսին ընդունած ծրագրում գրված է՝ կառավարության՝ ժողովրդի առաջ ստանձնած մեծագույն պարտավորությունը ՀՀ-ի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելն է: Մենք այդ մեծագույն պարտավորությունը կատարել ենք: Չնայած մյուս պարտավորությունների մի շատ զգալի մասը ևս կատարել ենք»,-շեշտել է Փաշինյանը:

Նա նկատել է, որ աշխարհում չկա մի այնպիսի կառավարություն, որ իր ծրագիրը 100 տոկոսով կատարի:

 

 

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում