Երևանի կինոյի տանը նախատեսվում է կինոդպրոց հիմնել

2 րոպեի ընթերցում

Հայաստանի կինոգործիչների միության և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջև կնքված հուշագրի շրջանակում Երևանի կինոյի տան շենքում նախատեսվում է կինոդպրոց բացել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը կինոռեժիսոր, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանն ասաց, որ Կինոյի տան շենքում կան տարածքներ, որոնք ազատ են և վերանորոգված չեն։ Այժմ բավականին լուրջ զբաղվում են նորոգման աշխատանքներով։ 

Ապագա կինոդպրոցի տեխնիկական հագեցվածությունն ապահովելու գործում կինոմիությանն աջակցելու են ՀՀ կառավարությունն ու ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

Հարություն Խաչատրյանի խոսքով՝ տեխնիկան ուսանողներին հնարավորություն կտա նկարահանել իրենց առաջին փոքր ֆիլմերը, հետագայում աշխատել ավելի ծավալուն գործերի վրա։  

«Կարող են դիմել ինչպես տեղացիներ, այնպես էլ այլ երկրներից ուսանողներ։ Կինոդպրոցում կարող են սովորել բարձրագույն կրթությամբ մարդիկ՝ բարձրագույն ռեժիսորական կուրսերի համար, որոնք կտևեն երկու տարի և միջնակարգ կրթություն ունեց դիմորդները՝ երկրորդական մասնագիտություններ ձեռք բերելու համար. այդ կուրսը կտևի մեկ տարի։ Կինոյի ոլորտում երկրորդական մասնագիտությունների պակաս շատ ենք զգում։ Կարծում եմ՝ այս կուրսում կարող ենք ընդունել 15-20 դիմորդի»,-նշեց Խաչատրյանն ու հավելեց՝ կինոյով պետք է լուրջ զբաղվել, քանի որ այն կարևոր գործիք է։

Նա դժվարացավ ասել, թե երբ պատրաստ կլինի կինոդպրոցը և երբ հնարավոր կլինի ընդունելություն կազմակերպել, սակայն վստահեցրեց, որ կանեն հնարավորը ծրագիրն արագ իրագործելու համար։

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն