Սպորտ

ՈՒԵՖԱ-ի ակումբային վարկանիշային աղյուսակում Հայաստանը 34-րդն է. «Նոա»-ն առաջատարն է հայկական ակումբների շրջանում

1 րոպեի ընթերցում

ՈՒԵՖԱ-ի ակումբային վարկանիշային աղյուսակում Հայաստանը 34-րդն է. «Նոա»-ն  առաջատարն է հայկական ակումբների շրջանում

2025/2026 մրցաշրջանի մեկնարկից մինչ այս պահը Հայաստանը ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում վաստակել է ընդհանուր 3.687 միավոր, որից 2.812.5-ը «Նոա»-ի վաստակած միավորներն են։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Այս պահին Հայաստանը գտնվում է 34-րդ հորիզոնականում և 33-րդ հորիզոնականում գտնվող Մոլդովային զիջում է ընդամենը 0.063 միավորով։ Եթե այս մրցաշրջանում «Նոա»-ն ավելացնի Հայաստանի օգտին այդ միավորները, ապա 2027/28 մրցաշրջանում հայկական մեկ թիմ Կոնֆերենցիաների լիգայի փոխարեն պայքարը կսկսի Եվրոպա լիգայից: 

Միայն վերջին երկու մրցաշրջանների հաշվարկում Հայաստանը «Նոա»-ի գրանցած հաջողությունների շնորհիվ զբաղեցնում է 27-րդ հորիզոնականը։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում