Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակում 106-րդ հորիզոնականում է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դասակարգման նախորդ աղյուսակում ևս Հայաստանի հավաքականը 106-րդ տեղում էր։
10 առաջատարների շարքում փոփոխություն չկա: Միմյանց հաջորդում են` Իսպանիան, Արգենտինան, Ֆրանսիան, Անգլիան, Բրազիլիան, Պորտուգալիան, Նիդեռլանդները, Բելգիան, Գերմանիան, Խորվաթիան: