Եվրամիության հակառուսական պատժամիջոցները հակառակ արդյունքն են տվել. Օրբան

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցները հարվածել են հենց Եվրոպային: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման կարծիք է հայտնել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։

«Բրյուսելը խոստացել է, որ պատժամիջոցները կկործանեն Ռուսաստանը։ Դրա փոխարեն դրանք կործանել են Եվրոպան», - գրել է նա X սոցիալական ցանցում։

Նրա խոսքով՝ պատժամիջոցները «չեն հասել Ռուսաստանին կործանելու նպատակին»։ Փոխարենը, նրա խոսքով, Եվրոպայում «կտրուկ բարձրացել են էներգակիրների գները, անկում է գրանցել մրցունակությունը»։

Հունգարիայի վարչապետի համոզմամբ՝ ուկրաինական հակամարտությունը  շարունակելու հարցում շահագրգռված են «առանձին եվրոպացի քաղաքական գործիչներ, որոնք ակնկալում են միջուկային տերությանը հաղթել սովորական սպառազինության օգնությամբ», զենք արտադրողները, ինչպես նաև բանկերը։ 

Ավելի վաղ Օրբանը, ամփոփելով ԵՄ-ի գագաթնաժողովը, հայտարարել էր, որ Եվրամիության գագաթնաժողովում ընդունված որոշումը Ուկրաինային 90 միլիարդ եվրո գումարի անտոկոս վարկ տրամադրելու վերաբերյալ Եվրոպային մոտեցնում է պատերազմի։

«Սա վատ որոշում է, որը Եվրոպան մոտեցնում է պատերազմի»,- գագաթնաժողովից հետո ասել էր նա լրագրողներին։

Հայերեն العربية Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար