«Նոր գիրք»-40/25. Արա, Ռոուլինգ, Հարդի

3 րոպեի ընթերցում

«Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին:

Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2025 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն. Հուսիկ Արա. «Երբ արև էին արքաները» պոեմ

Հուսիկ Արան մեր ժամանակի անհրաժեշտության մեջ է դիտարկում «Սասնա ծռեր» Էպոսի անդրանիկ ճյուղում կատարվող իրադարձությունները՝ բովանդակությունը ներկայացնում նոր շեշտադրումներով. այն է՝ ստեղծել կայուն պետություն ու պետականություն, ունենալ հմուտ առաջնորդ և կերտել արժանապատիվ խաղաղություն:

Սանասարը խմում է Կաթնաղբյուրի ջրից՝ Աստվածամոր հրաշքով զորանում, ծովից հանում է Քուռկիկ Ջալալին, Թուր Կեծակին՝ որպես ուժի և խաղաղության խորհրդանիշ, եղբոր՝ Բաղդասարի հետ կառուցում են Սասունը՝ պետություն ու պետականություն, և Բաղդատից վերադարձնում Ծովինարին՝ հարատև սեր ու երջանկություն: Խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Մանկապատանեկան գրականություն. Ջ.Ք. Ռոուլինգ, «Բիդլ Բարդի հեքիաթները»

«Բիդլ Բարդի հեքիաթները» Ջ. Ք. Ռոուլինգի հարրիփոթերյան վիպաշարն ուղեկցող ժողովածու է, որի մեջ մտնող հինգ սեղմ պատմություններն ավելի շուտ խրատական զրույցներ են, քան հեքիաթներ: Գրքում խոսվում է մարդկային առաքինությունների ու արատների` գթասրտության ու դաժանության, իմաստնության ու անմտության, շռայլության ու ագահության մասին: Պատմություններն ուղեկցվում են Հոգվորթսի տնօրենի` Ալբուս Դամբլդորի ուշագրավ ծանոթագրություններով: Թարգմանիչ՝ Ալվարդ Ջիվանյան։ Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը:

Փաստավավերագրական գրականություն. Դարեն Հարդի, «Փոքր քայլերի Մեծ արդյունքը»

Առանց խաբկանքի, առանց չափազանցումների, առանց հրաշագործ լուծումների. Դարեն Հարդին ներկայացնում է այն հիմնարար սկզբունքները, որոնք  աշխարհի ամենանշանավոր ու հաջողակ մարդկանց առաջնորդել են կյանքի բոլոր ոլորտներում։ Ինչպես են փոքր, բայց հետևողական գործողությունները ձևավորում մեծ արդյունք։ Հարդին բացատրում է, որ հաջողությունը կախարդանք չէ, այլ սովորությունների, կարգապահության և ամենօրյա ճիշտ որոշումների հետևանք։ Պարզ, կիրառելի և ոգեշնչող այս գիրքը կօգնի ստանձնել սեփական կյանքի ղեկը և քայլառ քայլ ստեղծել ապագան, որին ձգտում ես։ Ի վերջո, հաջողությունը փոքր քայլերի մեծ արդյունքն է։ Թարգմանիչ՝ Դավիթ Սարգսյան։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։

 

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն