Հայաստան

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմում ստեղծվել է գրադարան

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմում ստեղծվել է գրադարան

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատակազմում ստեղծվել է նոր ու փոքրիկ գրադարան, որի գրքերն ընտրվում և նվիրաբերվում են  հենց ՄԻՊ-ի և հաստատության աշխատակիցների կողմից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՄԻՊ-ի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ, որին կից հրապարակվել է նաև համապատասխան տեսանյութ։

«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստեղծվել է նոր, փոքրիկ գրադարան՝ յուրահատուկ մի անկյուն, որտեղ յուրաքանչյուր գիրք ունի իր պատմությունը, իսկ աշխատանքային միջավայրը ջերմ է ու մտերմիկ։ Գրքերն ընտրվում և նվիրաբերվում են Մարդու իրավունքների պաշտպանի և ՄԻՊ հաստատության աշխատակիցների կողմից: Յուրաքանչյուր աշխատություն ընտրված է սրտով և փոխանցում է միտք, զգացում ու արժեք»,-նշված է հաղորդագրության մեջ։

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում