Հայաստան

Հայաստանում իրականացվել է առաջին ռոբոտային վիրահատությունը

1 րոպեի ընթերցում

Հայաստանում իրականացվել է առաջին ռոբոտային վիրահատությունը

Հայաստանում իրականացվել է առաջին ռոբոտային վիրահատությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։

Նրա տեղեկացմամբ՝ ռոբոտային վիրաբուժությունն առաջին անգամ կիրառվել է «ՍլավՄեդ» բժշկական կենտրոնում, որտեղ կատարվել է ուրոլոգիական ռոբոտիկ վիրահատություն՝ երիկամի մասնահատում։

«Ուրախ եմ ու հպարտ, որ առաջին ռոբոտային վիրահատությունը հենց ուրոլոգիական է եղել։ Վիրահատությունն իրականացվել է բարեհաջող»,- գրել է Մուրադյանը։

Վիրահատական միջամտությունն իրականացրել է ուրոլոգ Մհեր Մխիթարյանը։

 

 

 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում