Հայաստան

Ոստիկանությունը հորդորում է որևէ պատրվակով անձնական տվյալները չտրամադրել անծանոթներին

1 րոպեի ընթերցում

Ոստիկանությունը հորդորում է որևէ պատրվակով անձնական տվյալները չտրամադրել անծանոթներին

Հայաստանի ՆԳՆ ոստիկանությունը քաղաքացիներին հորդորում է որևէ պատրվակով անծանոթ անձանց չտրամադրել անձնագրային և բանկային տվյալներ։

«Մի փոխանցե՛ք նաև համացանցի տարբեր հարթակներում գրանցված ձեր անհատական հաշիվների մուտքանունները, գաղտնաբառերը և SMS ծանուցմամբ ստացված մեկանգամյա կոդերը:

Նշված անձնական տվյալները փոխանցելով այլ անձանց՝ հավանական է, որ դրանք հետագայում օգտագործվեն տարբեր հանցավոր սխեմաներում ներգրավված անձանց կողմից և արդյունքում՝ կարող եք ոչ միայն զրկվել ձեր էլեկտրոնային դրամապանակների, բանկային հաշիվների, անհատական հաշիվների հասանելիությունից, այլև դառնալ ֆինանսական հափշտակությունների զոհ։

Հանցավորների ձեռքում հայտնված տվյալները կարող են օգտագործվել նաև այլ հանցագործությունների կատարման համար»,– «Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ նշված է Ոստիկանության տարածած հայտարարության մեջ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում