ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարն ու ՄԹ դեսպանը քննարկում են ունեցել

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպել է Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլի հետ։

Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է Միացյալ Թագավորության հետ ամրապնդվող կապերը և նշել, որ երկկողմ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու վերջին որոշմամբ նոր փուլ է սկսվում։ 

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են՝ Արայիկ Հարությունյանը վստահություն է հայտնել, որ համագործակցության այս փուլը նոր խթան կհաղորդի երկու երկրների միջև բազմոլորտ կապերի ամրապնդմանը և համատեղ ծրագրերի իրականացմանը։ 

Արայիկ Հարությունյանը կարևորել է նաև Միացյալ Թագավորության կառավարության շարունակական աջակցությունը մեր երկրում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործում։

Ալեքսանդրա Քոուլն ընդգծել է, որ իր երկիրը ևս մեծապես կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների հետևողական զարգացումն ու համագործակցության մակարդակի բարձրացումը։ Դեսպանը համոզմունք է հայտնել, որ երկկողմ կապերն առաջիկա տարիներին տարբեր ուղղություններով կընդլայնվեն ու կխորանան։

Կողմերը մտքեր են փոխանակել հաջորդ տարի Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի կազմակերպման ու այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների շուրջ։ Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգի առաջմղման, ռազմավարական հաղորդակցության, քաղաքացիական հասարակության զարգացման և այլ ուղղություններով փոխգործակցությանը։

Հայերեն English فارسی Français ქართული Русский 中文

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան