Սա նվաճում է, որի համար ես իսկապես հպարտ եմ. Պերկովիչ

1 րոպեի ընթերցում

Երևանի «Նոա»-ի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը իր թիմի գրանցած պատմական նվաճումը՝ Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլ դուրս գալը, առանձնակի է կարևորում ոչ միայն իր, այլև ամբողջ թիմի համար:

«Շնորհավորում եմ ֆուտբոլիստներիս այս պատմական նվաճման կապակցությամբ:
Սա մեծագույն նվաճում էր, ինչի համար ես շատ հպարտ եմ»,- ասել է մարզիչը: 

Խոսելով Կիևի «Դինամո»-ից կրած պարտությունից՝ Պերկովիչն ասաց, որ կիևյան ակումբը լավագույն թիմերից է, որի դեմ խաղացել են եվրագավաթային այս մրցաշարում։

«Պետք է դասեր քաղենք այս տեսակ խաղերից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հետխաղային ասուլիսում ասաց Պերկովիչը:

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի վերջին տուրում Հայաստանի չեմպիոն «Նոա»-ն մրցեց Կիևի «Դինամո»-ի հետ ու զիջեց 2:0 հաշվով: «Նոա»-ն գործնականում ապահովել էր տեղը Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆում: Հայաստանի չեմպիոնը պատմական նվաճման է հասել` դառնալով հայկական ակումբներից առաջինը, որը դուրս է եկել եվրագավաթային այս մրցաշարի փլեյ-օֆֆ փուլ:

Հայերեն

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները