Սպորտ

«Նոա»-ն Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի վերջին խաղում զիջեց Կիևի «Դինամո»-ին

1 րոպեի ընթերցում

«Նոա»-ն Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի վերջին խաղում զիջեց Կիևի «Դինամո»-ին

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի վերջին տուրում Հայաստանի չեմպիոն «Նոա»-ն մրցեց Կիևի «Դինամո»-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպումը կայացավ Լեհաստանի Լյուբլին քաղաքի «Մոտոր Արենա»-ում: 

Հանդիպման մեկնարկում «Նոա»-ն առավել շատ էր տիրում նախաձեռնությանը, իսկ «Դինամո»-ն վստահ չէր գործում:

Այնուամենայնիվ, արագ հակագրոհներից մեկի ժամանակ «Դինամո»-ն կարողացավ առաջ անցնել հաշվի մեջ: Շեշտակի հարվածով աչքի ընկավ Վլադիսլավ Կաբաևը:

Խաղակեսի մնացած րոպեներին «Նոա»-ին չհաջողվեց հետ բերել կորցրածը, թեպետ հայկական թիմը մի շարք լավ հնարավորություններ ուներ:

Երկրորդ կեսի մեկնարկին «Դինամո»-ն նորից իրացրեց իր պահը` կրկին գրավելով «Նոա»-ի դարպասը: Այս անգամ էլ աչքի ընկավ Մատվի Պոնոմարենկոն:

«Դինամո»-«Նոա»`2:0:

«Նոա»-ն արդեն իսկ ապահովել է տեղը Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆում: Հայաստանի չեմպիոնը պատմական նվաճման է հասել` դառնալով հայկական ակումբներից առաջինը, որը դուրս է եկել եվրագավաթային այս մրցաշարի փլեյ-օֆֆ փուլ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում