Հայաստան

ՀՀ ՊՆ նախարարն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են գործընկերության ընթացքն ու զարգացման հեռանկարները

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՊՆ նախարարն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են  գործընկերության ընթացքն ու զարգացման հեռանկարները

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը դեկտեմբերի 18-ին ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկային:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության ընթացքը և զարգացման հեռանկարները:

Նախարար Պապիկյանը ներկայացրել է պաշտպանական բարեփոխումները և դրանց շրջանակում զինված ուժերի կերպափոխման գործընթացը՝ ընդգծելով ՆԱՏՕ-ի կարևոր դերակատարումն այս ոլորտում:

Ռադմիլա Շեկերինսկան հաստատել է ՆԱՏՕ-ի պատրաստակամությունը՝ շարունակելու զարգացնել գործընկերությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում