Ադրբեջանում դատախազը պահանջել է Ռուբեն Վարդանյանին դատապարտել ցմահ ազատազրկման

2 րոպեի ընթերցում

Բաքվի ռազմական դատարանում ադրբեջանցի դատախազը պահանջել է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին դատապարտել ցմահ ազատազրկման։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

ԼՂ նախկին պետնախարարի մասնակցությամբ հերթական շինծու դատական նիստը տեղի է ունեցել դեկտեմբերի 18-ին։ 

Ադրբեջանն ապօրինի կալանավորել և շինծու մեղադրանքներ է առաջադրել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Իշխանյանին, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանին, Պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին, Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ 

Կեղծ մեղադրանքներ են առաջադրվել նաև Վասիլի Բեգլարյանին, Էրիկ Ղազարյանին, Դավիթ Ալահվերդյանին, Գուրգեն Ստեփանյանին, Լևոն Բալայանին, Մադաթ Բաբայանին, Գարիկ Մարտիրոսյանին, Մելիքսեթ Փաշայանին։ 

Ռուբեն Վարդանյանի նկատմամբ քրեական գործն անջատվել էր մյուսների գործից, դատաքննությունն անցկացվել էր առանձին։

Նոյեմբերի 14-ին ավարտվել էր նաև մյուսների գործով կեղծ դատավարությունը, դատախազը ցմահ ազատազրկում էր պահանջել նաև Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանի, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի, Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի համար։

ԼՂ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի, ինչպես նաև Մադաթ Բաբայանի ու Փաշայան Մելիքսեթի համար դատախազը պահանջել էր 20 տարվա ազատազրկում։  Գարիկ Մարտիրոսյանի համար դատախազը պահանջել էր 19, Դավիթ Ալավերդյանի համար 18, Լևոն Բաբայանի համար 17, իսկ Վասիլի Բեգլարյանի, Գուրգեն Ստեփանյանի ու Էդիկ Ղազարյանի համար՝ 16 տարվա ազատազրկում։  

Հայերեն العربية English Español فارسی Русский

Մոլդովայի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են եվրաինտեգրման գործընթացը և տարբեր ոլորտներում համատեղ նախագծերը․ Moldpres

ԵՄ-ն Լայպցիգում ԱԹՍ-ի անհաջող հարձակման դեպքի առիթով կանչել է ՌԴ դեսպանին

Երևանի քաղաքապետարանը Երևանի շուրջ 1000 երեխաների համար սկսում է նոր՝ «STEAM» արտադասարանական ծրագիրը

Սեպտեմբերի 3-ի միջոցառումների անոնս

ԵՄ-ն քննարկում է Ուկրաինայի խնդրանքը՝ վճարելու Patriot համակարգերի համար. ֆոն դեր Լայեն

Դատախազության պետշահերի հայցն ընդունվել է դատարանի վարույթ. պահանջվում է անվավեր ճանաչել «Գաջեգործ» ընկերության սեփականաշնորհման 1997 թվականի գործարքը

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-02/09/26

Ասիական ինդեքսները նվազել են - 02/09/26

Վարչապետը ծանոթացել է Վեդիի Վանաշեն բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի պայմաններին

Սեուլը կարծում է, որ Թրամփը կարող է ազդել Կորեական թերակղզում իրադրության վրա