Թուրքիա

Թուրքիան ցանկանում է հրաժարվել ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգից

1 րոպեի ընթերցում

Թուրքիան ցանկանում է հրաժարվել ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգից

Թուրքիան ցանկանում է Ռուսաստանին վերադարձնել S-400 հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով սեփական աղբյուրին։

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել է S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի հարցը»,- նշում է լրատվամիջոցը։

Նշվում  է, որ Թուրքիան այս քայլով ցանկանում է բարելավել հարաբերություններն Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ և ձեռք բերել ամերիկյան F-35 կործանիչներ։ 

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում