Գորիսի, Կապանի և Մեղրիի ճանապարհներին մառախուղ է
1 րոպեի ընթերցում

Սյունիքի մարզի Գորիսի Կապանի և Մեղրիի տարածաշրջաններում մառախուղ է։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Գորիսի, Կապանի և Մեղրիի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են»,- նշված է հաղորդագրությունում։
Հիմնադրամից հայտնում են, որ ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Կարդացեք հոդվածը` Русский