Կիևի «Դինամո»-ի մարզիչը խոսել է «Նոա»-ի դեմ խաղի մասին

2 րոպեի ընթերցում

Ուկրաինական Կիևի «Դինամո»-ի գլխավոր մարզիչ Իգոր Կոստյուկը Հայաստանի չեմպիոն «Նոա»-ի խաղն ուսումնասիրել է ու գիտի, թե ինչ է ասելու իր խաղացողներին Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի վերջին տուրի խաղից առաջ, որում Կիևի ակումբը մրցելու է հենց Հայաստանի չեմպիոնի հետ:

«Անելու ենք ամեն ինչ, որ մրցակցի հարձակվողները չհաջողեն մեր դեմ խաղում: Ուսումնասիրել ենք «Նոա»-ին ու գիտենք, որ մեզ հեշտ հանդիպում չի սպասվում: Սակայն հիմա ոչինչ չեմ ասի մրցակցի թիմի առավելությունների կամ թույլ կողմերի մասին: Կխոսեմ միայն իմ ֆուտբոլիստների հետ»,-«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` լեհական Լյուբլին քաղաքում կայացած նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Իգոր Կոստյուկը: 

«Դինամո»-ի ֆուտբոլիստ Միկոլա Միխայլենկոյի կարծիքով` «Նոա»-ն ուժեղ թիմ է: 

«Գիտենք, որ «Նոա»-ն լավ թիմ է, որն ունի հրաշալի ֆուտբոլիստներ: Մեզ հեշտ հանդիպում չի սպասվում»,-շեշտեց նա:

«Դինամո»-ն մի շարք կորուստներով է մոտենում առաջիկա խաղին:

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի վերջին տուրում Հայաստանի չեմպիոն Երևանի «Նոա»-ն Լեհաստանի Լյուբլին քաղաքում կմրցի Կիևի «Դինամո»-ի հետ: Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 18-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին: «Նոա»-ն արդեն իսկ ապահովել է տեղը Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլում: 

Հայերեն

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները