«Սևան ստարտափ սամմիթ»-ի հիմնադիրը ՀՀ նախագահին է ներկայացրել նոր սմարթ քաղաքի կառուցման հայեցակարգի վերաբերյալ իր տեսլականը

3 րոպեի ընթերցում

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի և «Սևան ստարտափ սամմիթ» նախաձեռնության հիմնադիր Հակոբ Հակոբյանին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմը։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են «Սևան ստարտափ սամմիթ 2026»-ի կազմակերպական աշխատանքներին, ինչպես նաև նախաձեռնության գործունեության ընդլայնմանը վերաբերող հարցեր։ 

Կարևորվել է նման հարթակների դերը ստարտափ էկոհամակարգի զարգացման, նորարարական տեխնոլոգիաների խթանման և ինովացիոն լուծումների կիրառման գործում։ Զրույցի ընթացքում շեշտվել է «Սևան ստարտափ սամմիթ»-ի կրթական նշանակությունը՝ հատկապես երիտասարդության և պատանիների համար՝ որպես գիտելիքի փոխանցման, նոր հմտությունների ձևավորման և ձեռներեցական մտածողության զարգացման արդյունավետ հարթակ։

Անդրադարձ է կատարվել նաև 2026 թվականին Հայաստանում կայանալիք COP-17 համաժողովին՝ այդ շրջանակում «Սևան ստարտափ սամմիթ»-ի աջակցության հնարավորություններին, համագործակցության ձևաչափերին և ինովացիոն լուծումների ներգրավման ուղիներին։

Զրույցի ընթացքում Հակոբ Հակոբյանը ներկայացրել է նախաձեռնության երկարաժամկետ ոլորտային և ներդրումային ծրագրերը, ինովացիոն զարգացման ուղղությունները, ինչպես նաև նոր սմարթ քաղաքի կառուցման հայեցակարգի վերաբերյալ իր տեսլականն ու մոտեցումները՝ ընդգծելով տեխնոլոգիական նոր լուծումների կարևորությունը ապագային միտված և կայուն միջավայրի ձևավորման համատեքստում։ 

Հանրապետության նախագահը կարևորել է նորարարական նախաձեռնությունների շարունակական և ինստիտուցիոնալ զարգացումը՝ ընդգծելով դրանց նշանակությունը երկրի տեխնոլոգիական առաջընթացի, մրցունակության բարձրացման և կայուն զարգացման համար։

Նախագահը հատուկ ուշադրություն է դարձրել կրթական բաղադրիչի դերին՝  նշելով, որ նման նախաձեռնությունները կարևոր հարթակ են երիտասարդության և պատանիների կրթական ներգրավվածության, գիտելիքահեն մտածողության ձևավորման, ինչպես նաև նորարարական գաղափարների բացահայտման և զարգացման տեսանկյունից։ Այս համատեքստում կարևորվել է պետություն-մասնավոր հատված համագործակցության խորացումը՝ երկարաժամկետ արդյունքների ապահովման նպատակով։

Հայերեն English Français

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն