Դեսպան Արմեն Ղևոնդյանը Բիշքեկում ներկայացրել է Հայաստանի ռազմական կցորդին

1 րոպեի ընթերցում

Ղրղզստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Ղևոնդյանը (նստավայրը՝ Աստանա) Բիշքեկում հանդիպել է Ղրղզական Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ գնդապետ Տալայբեկ Շարշեևի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Ղազախստանում ՀՀ դեսպանությունից՝ ներկայացնելով հանդիպման մանրամասները։

Նշվում է,  որ հանդիպման ընթացքում դեսպան Ղևոնդյանը ներկայացրել է Ղրղզստանում Հայաստանի դեսպանությանը կից ռազմական կցորդ, գնդապետ Արայիկ Նորոյանին։ 

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ղրղզստանի պաշտպանական գերատեսչությունների միջև երկկողմ փոխգործակցության արդի իրավիճակի և վերջինիս զարգացման հետագա հեռանկարների շուրջ, այդ թվում՝ ռազմատեխնիկական համագործակցության բնագավառում։

Հայերեն Español فارسی Русский

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից