Սպորտ

ՖԻՖԱ-ի «The Best» մրցանակին արժանացավ Ուսման Դեմբելեն

1 րոպեի ընթերցում

ՖԻՖԱ-ի «The Best» մրցանակին արժանացավ Ուսման Դեմբելեն

Կատարի մայրաքաղաք Դոհայում կայացավ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի` ՖԻՖԱ-ի «The Best» մրցանակաբաշխությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ՖԻՖԱ-ի տարվա լավագույն դարպասապահի մրցանակները ստացան Իտալիայի ֆուտբոլի ազգային թիմից Ջանլուիջի Դոննարումման ու Անգլիայի կանանց ընտրանու դարպասապահ Հանա Համպտոնը:

Կանանց ֆուտբոլում լավագույն գոլի` Մարթայի անվան մրցանակին արժանացավ Լիզբետ Օվալեն:

2025 թվականի ՖԻՖԱ-ի Պուշկաշի անվան տարվա լավագույն գոլի մրցանակին արժանացավ Սանտիագո Մոնտիելը:

Կանանց ֆուտբոլում լավագույն մարզչի կոչմանն արժանացավ Անգլիայի հավաքականի մարզիչ Սարինա Վիգմանը, իսկ տղամարդկանցը` ՊՍԺ-ի իսպանացի մասնագետ Լուիս Էնրիկեն:

Կանանց «The Best» մրցանակին արժանացավ Իսպանիայի ֆուտբոլի ազգային թիմի ու «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Այտանա Բոնմատին: 

Տղամարդկանց պայքարում լավագույնի կոչմանն արժանացավ Ֆրանսիայի ազգային հավաքականից ու ՊՍԺ-ից Ուսման Դեմբելեն:

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում