ԿԳՄՍ նախարարի տեղակալը հանդիպել է ծանրամարտի հավաքականի անդամներին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում հանդիպել է Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ազգային հավաքականի անդամներին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում են ԿԳՄՍ-ից:

Հավաքականը՝ գլխավոր մարզիչ Հակոբ Փիլոսյանի ղեկավարությամբ, անցկացնում է տարվա վերջին ուսումնամարզական հավաքը՝ եզրափակելով տարին և նախապատրաստվելով առաջիկա մրցաշրջանին։

Հանդիպման ընթացքում Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը նախարարի տեղակալին ներկայացրել է հավաքականում տեղի ունեցած մարզչական վերջին փոփոխությունները, ինչպես նաև առաջիկա ծրագրերն ու անելիքները։

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականը ներկայում նախապատրաստվում է փետրվարին կայանալիք Հայաստանի առաջնությանը։ Այդ նպատակով նախատեսվում է ևս մեկ ուսումնամարզական հավաք անցկացնել հունվարին՝ մրցումներին առավել արդյունավետ պատրաստվելու համար։

Ուսումնամարզական հավաքին մասնակցում են նաև Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամները, որոնք վերջերս հաջող հանդես են եկել Ալբանիայի Դուրրես քաղաքում կայացած ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնություններում և վերադարձել մեդալներով և բարձր արդյունքներով։

Ծանրորդների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են մարզումային պայմաններին, ձմեռային հանդերձանքին, մարզագույքին վերաբերող հարցեր:

 

Հայերեն

Հայաստանը նոր ատոմակայան կառուցելու շուրջ բանակցություններ է վարում. Եղոյան

Ucom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով

«Ուժեղ Հայաստան»-ը Հայկ Ֆարմանյանին առաջադրել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու

Ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը չկա. Եղոյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին

Ռուսաստանն ուկրաինական ավելի քան 500 ԱԹՍ է խոցել. կան զոհեր և վիրավորներ

Հարկային ապառքների գոյացման կանխարգելումը՝ արդյունավետ հարկային վարչարարության առաջնահերթություն

Վենսը Զելենսկուն խնդրել է դադարեցնել Սև ծովում լցանավերի դեմ հարձակումները. FT

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Վիլնյուսի փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով տարածումը

Էրդողանը ներկայացրել է Մեքքայի համաձայնագրի նպատակները և անդրադարձել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Արուսյակ Ջուլհակյանի թեկնածության քվեարկությանը