Գյումրիում 37–ամյա որդին սպանել է ծնողներին
1 րոպեի ընթերցում

Գյումրիում 37–ամյա որդին սպանել է ծնողներին։ «Արմենպրես»–ն այս մասին տեղեկանում է ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրությունից։
«Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 10․10-ի սահմաններում, 911 զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Կարեն Դեմիրճյան 37 հասցեում բնակարանի դուռը փակ է և հարազատները չեն արձագանքում։
Փրկարարական ծառայողները դուռը բացելուն պես հայտնաբերել են այդ հասցեում բնակվող ամուսինների դիերը։
Պարզվել է, որ 37-ամյա տղամարդը դանակահարել է հորը և մորը՝ 64-ամյա Սայադ Ա․-ին և 63-ամյա Նազելի Ա․ -ին, ինչի հետևանքով էլ նրանք մահացել են»,– նշված է Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։
Տղամարդը ձերբակալվել է, փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։