Երևանի հանրային տրանսպորտը գլխավոր տոնածառի լույսերի վառման առիթով մի քանի փողոցներում կաշխատի մինչև ժամը 01:00-ն
1 րոպեի ընթերցում

Երևանի հանրային տրանսպորտը դեկտեմբերի 14-ի գիշերը կաշխատի ավելի երկար։ «Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ից։
«Դեկտեմբերի 14-ին Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման տոնական արարողությամբ պայմանավորված՝ հանրային տրանսպորտը Հանրապետության հրապարակի մերձակա փողոցներում` Տիգրան Մեծի և Մաշտոցի պողոտաներում, Խորենացու, Գրիգոր Լուսավորչի և Խանջյան փողոցներում կաշխատի մինչև դեկտեմբերի 15-ը ժամը 01:00-ն»,-հայտնում են ընկերությունից։
Երևանի մետրոպոլիտենից ևս հայտարարել էին, որ դեկտեմբերի 14-ին,Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման տոնական արարողությամբ պայմանավորված՝ Երևանի մետրոպոլիտենը գործելու է մինչև դեկտեմբերի 15-ի ժամը 01:00-ն։
Կարդացեք հոդվածը` Русский