Ստոկհոլմում կայացել է Նոբելյան մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը

3 րոպեի ընթերցում

Ստոկհոլմում տեղի է ունեցել 2025 թվականի Նոբելյան մրցանակի շնորհման հանդիսավոր արարողությունը ֆիզիկայի, բժշկության, քիմիայի, տնտեսագիտության և գրականության ոլորտներում։ Մրցանակները հանձնել է Շվեդիայի թագավոր Կառլ Գուստավ Վեցերորդը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։ 

Տեղեկատվության համաձայն՝ Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն, ով արժանացել է Խաղաղության մրցանակին, չի կարողացել անձամբ մասնակցել արարողությանը։ Նրա դուստրը՝ Անա Կորինա Սոսա Մաչադոն, Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում նրա անունից ընդունել է մրցանակը։

Սակայն ավելի ուշ Մարիա Կորինա Մաչադոն դուրս է եկել Օսլոյի հյուրանոցի պատշգամբից և ողջունել ամբոխին՝ հունվարից ի վեր առաջին անգամ ունենալով հրապարակային ելույթ։ Նա մեկ տարուց ավելի թաքնվել էր Վենեսուելայում՝ կառավարության հետապնդումներից խուսափելու համար, բայց գաղտնի լքել էր Վենեսուելան՝ խախտելով տասնամյա ճանապարհորդության արգելքը։

Նոբելյան խաղաղության մրցանակը նրան շնորհվել է «Վենեսուելայի ժողովրդի ժողովրդավարական իրավունքների պաշտպանության գործում իր անխոնջ աշխատանքի և բռնապետությունից ժողովրդավարության արդար և խաղաղ անցման հասնելու պայքարի համար»։

«Մաչադոյի վարքագիծը զարմացրել է նույնիսկ Նորվեգիայի Նոբելյան կոմիտեի նախագահ Յորգեն Վատնե Ֆրիդնեսին, ով հայտարարել էր, որ հանրային հանդիպում չի լինի, քանի որ Մաչադոն նախ ցանկանում էր հանդիպել իր ընտանիքի հետ, որին չէր տեսել երկու տարի»,- նշված է հաղորդագրության մեջ։

Գարդերմոենի օդանավակայանում Մարիա Կորինա Մաչադոյին դիմավորել են երեք երեխաները, քույրը և մայրը, ինչպես նաև դուստրը՝ Անա Կորինա Սոսան, ով նրա անունից ընդունել է Նոբելյան խաղաղության մրցանակը։

Ֆիզիկայի ասպարեզում 2025 թվականի Նոբելյան մրցանակակիրներ են դարձել բրիտանացի Ջոն Քլարքը, ֆրանսիացի Միշել Դևորեն և ամերիկացի Ջոն Մարտինիսը։

Տնտեսագիտության բնագավառում 2025 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է Նիդերլանդներից Ջոել Մոկիրին, ֆրանսիացի Ֆիլիպ Ագիոնին և կանադացի Պիտեր Հովիթին:

Ֆիզիոլոգիայի կամ բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակի 2025 թվականի դափնեկիրներն են ամերիկացիներ Մերի Բրունկոուն, Ֆրեդ Ռամսդելը և ճապոնացի Շիմոն Սակագուչին։ 

Քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակի 2025 թվականի դափնեկիրներն են ճապոնացի Սուսումու Կիտագավան, բրիտանացի Ռիչարդ Ռոբսոնը և հորդանանցի Օմար Յաղին։ 

Գրականության  բնագավառում Նոբելյան մրցանակի 2025 թվականի դափնեկիրն է հունգարացի Լասլո Կրասնոհորկային։ 

 

 

 

 

Հայերեն Русский

ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք

Լավրովը և Ֆիդանը Մոսկվայում հանդիպմանը կքննարկեն նաև իրավիճակը Հարավային Կովկասում

Հայտարարություն ՀՀ-ից ավտոբուսներով ուղևորների, ուղեբեռների միջպետական կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի ընտրության մրցույթի մասին

ՀԱՊԿ-ում կդիտարկեն Հայաստանի կողմից անդամավճարները չվճարելու համար կանոնադրության համապատասխան հոդվածը կիրառելու հարցը

Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո

Թրամփը հայտարարել է, որ Իրանը համաձայնագրի համար շատ ժամանակ է ծախսել և ստիպված կլինի վճարել

Արթուր Պողոսյանը ներկայացրել է Քննչական կոմիտեի 2025 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը

Հաշվառումների թեման որպես ընտրակեղծիքների աղբյուր ներկայացնելու հայտարարություններն ապատեղեկատվություն են. Նելլի Դավթյան

Կոնգոյում Էբոլայից զոհերի թիվը հասել է 115-ի, հաստատված դեպքերի թիվը մոտենում է 600-ի

Junius-ը վերադառնում է՝ նոր մրցաշարով և արժեքավոր մրցանակներով