Կրթություն

ՀՀ դեսպանը և Ուրուգվայի համալսարանի ռեկտորը մտքեր են փոխանակել համագործակցության նոր ուղիների շուրջ

1 րոպեի ընթերցում

Screenshot
Screenshot

Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության դեսպան Մարիամ Գևորգյանը հանդիպել է Ուրուգվայի Հանրապետության համալսարանի ռեկտոր Էկտոր Կանսելայի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը։

Նշվում է, որ զրուցակիցները կարևորել են Երևանի պետական համալսարանի և Հանրապետության համալսարանի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակներում ծավալվող երկկողմ կրթական համագործակցությունն, այդ թվում՝ Հանրապետության համալսարանի Օտար լեզուների կենտրոնում հայոց լեզվի և գրականության դասընթացի անցկացումը: 

ՀՀ դեսպան Մարիամ Գևորգյանն ու ռեկտոր Էկտոր Կանսելան մտքեր են փոխանակել նաև Հանրապետության համալսարանի և Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև համագործակցության նոր ուղիների շուրջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում