Ադրբեջանի ԱԳ նախարարն աշխատանքային այցով մեկնել է Հունգարիա
1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Հունգարիա։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ ներկայացնելով կայանալիք այցի մանրամասները։
Նշվում է, որ Բայրամովը դեկտեմբերի 11-ին մասնակցելու է Ադրբեջան-Հունգարիա ռազմավարական երկխոսության երրորդ նիստին։
Հաղորդվում է, որ այցի շրջանակներում Ադրբեջանի ԱԳ նախարարը հանդիպումներ է ունենալու նաև Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի և այլ պաշտոնյաների հետ։