Արամ Հակոբյանը «Kazakhstan Chess Cup 2025»-ի միանձնյա առաջատարն է
1 րոպեի ընթերցում

Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները «Kazakhstan Chess Cup 2025» մրցաշարում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` տղամարդկանց մրցաշարում Արամ Հակոբյանը 8 հնարավորից հավաքել է 5,5 միավոր: Հակոբյանը մրցաշարային աղյուսակի միանձնյա առաջատարն է:
Կանանց մրցաշարում Մարիամ Մկրտչյանն ունի 5,5 միավոր և 4 առաջատարներից մեկն է:
«Kazakhstan Chess Cup 2025» շախմատի շրջանային մրցաշարը կեզրափակվի դեկտեմբերի 12-ին:
Կարդացեք հոդվածը` Русский