2 րոպեի ընթերցում
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացել են 6-րդ տուրի խաղային առաջին օրվա հանդիպումները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Միլանի «Ինտեր»-ը, սեփական հարկի տակ մրցելով անգլիական «Լիվերպուլ»-ի հետ, զիջել է նվազագույն հաշվով: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն խաղավարտին մոտ փոխարինվեց:
Կատալոնական «Բարսելոնա»-ն սեփական հարկի տակ մրցեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»-ի հետ ու հաղթանակի հասավ 2:1 հաշվով:
Անգլիական «Չելսի»-ն հյուրընկալվելիս պարտվեց «Ատալանտա»-ին 2:1 հաշվով:
«Մոնակո»-ն նվազագույն հաշվով գերազանցեց թուրքական «Գալաթասարայ»-ին:
Մադրիդի «Ատլետիկո»-ն դրսում մրցեց ՊՍՎ-ի հետ ու հաղթեց 3:2 հաշվով: Նույն հաշվով «Մարսել»-ը պարտության մատնեց «Ռոյալ Յունիոն»-ին:
Անգլիական «Տոտենհեմ»-ը 3 անպատասխան գնդակ ուղարկեց Պրահայի «Սլավիա»-ի դարպասը:
Մյունխենի «Բավարիա»-ն տանը 3:1 հաշվով առավելության հասավ «Սպորտինգ»-ի նկատմամբ:
Ղազախական «Կայրաթ»-ը զիջեց «Օլիմպիակոս»-ին 0:1 հաշվով:
Չեմպիոնների լիգայի այս տուրի մյուս հանդիպումները կկայանան դեկտեմբերի 10-ի կեսգիշերին: