IBA-ի բռնցքամարտի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում Հայաստանն ընդհանուր առմամբ ունի 9 մասնակից

1 րոպեի ընթերցում

Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց ընտրանու անդամները շարունակում են ելույթները IBA-ի աշխարհի առաջնությունում:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում ընթացող IBA-ի բռնցքամարտի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ է դուրս եկել Հայաստանի արդեն 9 ներկայացուցիչ: 

Հերթական մրցումային օրվա երեկոյան մրցահերթում հաղթանակ են տոնել 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 57 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը:

IBA բռնցքամարտի աշխարհի առաջնությունն անցկացվում է ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում դեկտեմբերի 2-13-ը: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 8 միլիոն դոլար: Առաջին տեղը զբաղեցրած բռնցքամարտիկները կստանան 300 հազար դոլար, երկրորդը` 150 հազար, երրորդը` 75 հազար և չորրորդը` 10 հազար դոլար, որից 50 տոկոսը կլինի բռնցքամարտիկինը, 25-ական տոկոսը մարզիչներինը ու ազգային ֆեդերացիաներինը: Միջազգային օլիմպիական կոմիտեի որոշմամբ Օլիմպիական խաղերի որակավորման մրցաշարերը չի անցկացնում IBA-ն:    

Հայերեն Русский