Հայաստան

Կապանում քարաթափում է տեղի ունեցել

1 րոպեի ընթերցում

Կապանում քարաթափում է տեղի ունեցել

Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը դեկտեմբերի 9-ին ժամը 17։04-ին ահազանգ է ստացել այն մասին, որ Կապան քաղաքի Ձորք թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհին՝ Ձորք թաղամասի մոտակայքում, հարակից ժայռից տեղի է ունեցել քարաթափում (մոտ 0.5 խմ)։

Փրկարարները ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են թափված քարերը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում