1 րոպեի ընթերցում
Չեխիայի նախագահ Պետր Պավելը վարչապետ է նշանակել ժողովրդական ANO կուսակցության առաջնորդ միլիարդատեր Անդրեյ Բաբիշին, որը հաղթել էր վերջերս կայացած խորհրդարանական ընտրություններում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։
Արարողությունը հեռարձակվել է չեխական հեռուստատեսությամբ։
«Ես Ձեզ նշանակում եմ Կառավարության ղեկավար։ Վստահ եմ, որ Դուք ձեր ողջ էներգիան, գիտելիքներն ու փորձը կնվիրեք Չեխիայի Հանրապետության բարօրությանը», - ասել է Չեխիայի նախագահը։
Նախագահ Պավելն արարողության ժամանակ կոչ է արել Բաբիշին պահպանել ամուր հարաբերություններ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ ներկայիս անվտանգության միջավայրում։
Բաբիշի խոսքով՝ նա ցանկանում է պաշտպանել չեխական շահերը ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում, և ձևավորվել կաբինետը ժամանակին, որպեսզի կարողանա մասնակցել դեկտեմբերի 18-19-ը կայանալիք ԵՄ առաջնորդների գագաթնաժողովին։
Ակնկալվում է, որ Բաբիշն իշխանությունը կստանձնի հաջորդ շաբաթ կաբինետի ամբողջական կազմը ձևավորվելուց հետո։ Նրա կաբինետում կընդգրկվի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը:
71-ամյա Բաբիշը վերադառնում է իշխանության չորս տարվա ընդդիմությունից հետո։