Որպես անհետ կորած որոնվող 40-ամյա կինը հայտնաբերվել է «Արմենիա» ԲԿ-ում
1 րոպեի ընթերցում

Որպես անհետ կորած որոնվող 40–ամյա կինը հայտնաբերվել է «Արմենիա» բժշկական կենտրոնում։ «Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից՝ նշելով, որ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
Այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն։
Դեկտեմբերի 8-ին հաղորդվել էր 1985 թ. ծնված Վարդուհի Մանիկյանի անհետ կորելու մասին։