Ամփոփվեց «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթը

3 րոպեի ընթերցում

Ամփոփվեցին «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթի արդյունքները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես նշվեց այդ առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը, մրցույթի նպատակներից են երիտասարդների նորարարական մտածողության զարգացումը, Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում ներգրավումը և գիտատեխնիկական մշակումներ ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունների խթանումը:

Ողջույնի խոսքում՝ ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթը համարեց երիտասարդական քաղաքականության ոլորտում լավագույն ծրագրերից։

«Այն ուղղված է ստեղծագործականության դրսևորմանը, թիմային աշխատանքին, և մենք ուրախությամբ արձանագրում ենք, որ նախագծերի մեջ թիմային աշխատանքի տեսակարար կշիռը մեծանում է։ Ուրախալի է, որ մեծանում է նաև ներկայացվող նախագծերի թիվը՝ ընդգրկելով ամբողջ Հայաստանը և Սփյուռքը։ Բացի այդ՝ սա, ի վերջո, քաղաքացիական կրթության կամ գիտակցության բարձրացման մի կարևոր ծրագիր է, որովհետև գիտաչափության պարամետրից բացի, ունենք նաև սոցիալական ներազդեցության բաղադրիչ, ինչը նշանակում է, որ մենք ակնկալում ենք, որպեսզի մեր գաղափարները լինեն նաև հանրության համար պիտանի»,-նշեց փոխնախարարը՝ կարևորելով նաև մրցույթի համատեքստում միջազգային համագործակցության հնարավորությունը։

Այնուհետև Մարտիրոսյանը շնորհակալագրեր հանձնեց մրցույթի կազմկոմիտեի և փորձագիտական հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև որոշ անվանակարգերում լավագույնը ճանաչված գաղափարների հեղինակներին։

Մրցույթին մասնակցել և իրենց նորարար գաղափարներն են ներկայացրել Հայաստանի և Սփյուռքի 13-35 տարեկան երիտասարդներ, հեղինակային խմբեր:

Առավելություն է տրվել կիրառական նշանակություն, շարունակականություն և հանրային մասնակցության բաղադրիչ ունեցող գաղափարներին:

Մրցանակաբաշխության արարողությանը՝ «Բնական և ճշգրիտ գիտություններ», «Տեխնոլոգիաներ և նորարարություններ», «Մարդասիրություն և սոցիալական գիտություններ», «Կանաչ տնտեսություն և տեխնոլոգիաներ», «Ազգային անվտանգություն և ռազմական գիտություններ» անվանակարգերում լավագույնը ճանաչված հինգ գաղափարների հեղինակները արժանացան խրախուսական ու դրամական պարգևների։

Հայերեն Русский

Լեհաստանը Բալթիկ ծովի վրայով ռուսական «Իլ-20» ինքնաթիռի թռիչքի պատճառով կործանիչներ է օդ բարձրացրել

Պենտագոնը համաձայնագրեր է ստորագրել Patriot և THAAD հրթիռների արտադրությունն ավելացնելու վերաբերյալ

Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերը

2026-ին Եվրոպայում հրդեհների պատճառած վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն

Իրանը հերքել է Դոնալդ Թրամփի պնդումներն ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների վերաբերյալ

Սեուտայի ճգնաժամի պատճառով ԵՀ նախագահը կոչ է արել ուժեղացնել ստուգումները և արգելապատնեշներ կառուցել ԵՄ սահմաններին

Մեկ ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել կատարական հեղուկ բնական գազ տեղափոխող երկրորդ տանկերը

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ