Սպորտ

Մրցաշրջանի առաջին հատվածն ավարտում ենք առաջին տեղում. Էդուարդ Սպերցյան

1 րոպեի ընթերցում

Մրցաշրջանի առաջին հատվածն ավարտում ենք առաջին տեղում. Էդուարդ Սպերցյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և ռուսական «Կրասնոդար»-ի ավագ Էդուարդ Սպերցյանն ամփոփել է ռուսական Պրեմիեր լիգայի մրցաշրջանի առաջին հատվածը:

«Մրցաշրջանի առաջին հատվածն ավարտում ենք առաջին տեղում: Հիմա հանգիստը կրկնակի անգամ ավելի հաճելի կլինի: Անչափ շնորհակալ եմ թիմակիցներիս և, իհարկե, մեր երկրպագուներին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` սոցցանցերի իր էջերում գրել է Սպերցյանը:

Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության առաջին 18 տուրերից հետո «Կրասնոդար»-ը 40 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 39 միավորով երկրորդ տեղում Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ն է: Ռուսական Պրեմիեր լիգայի երկրորդ հատվածը կվերսկսվի 2026 թվականի փետրվարին:

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում