«Սլավմեդ»-ը Հայաստանում առաջինն է ներդրել ռոբոտային վիրաբուժության համակարգ

4 րոպեի ընթերցում

«Սլավմեդ բժշկական կենտրոն»-ը Հայաստանում առաջինն է, որն արդեն զինվել է գերժամանակակից ռոբոտային վիրաբուժական համակարգով. այսուհետ վիրահատությունները հնարավոր է իրականացնել միջազգային գերժամանակակից ռոբոտային  եղանակով՝ ապահովելով բարձր ճշգրտություն, անվտանգություն և արդյունավետություն։ 

Ռոբոտային վիրաբուժությունը կիրառվում է 2008 թվականից՝ աշխարհի առաջատար բժշկական կենտրոններում, և այժմ հասանելի է  նաև Հայաստանում՝ «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ում, որտեղ ներդրվել է ռոբոտային համակարգ, որն արդեն իսկ սահմանել է ավելի քան 20 համաշխարհային ռեկորդ և ապահովել 100% հաջողության ցուցանիշ։ 

Ռոբոտային վիրաբուժությունը կիրառվում է վիրաբուժության տարբեր ոլորտներում՝ ընդհանուր վիրաբուժություն, կոլոպրոկտոլոգիա, օնկոլոգիա, բարիատրիա, ճողվածքների վիրաբուժություն, ուրոլոգիա, գինեկոլոգիա և այն ներկայումս Հայաստանում հասանելի է  միայն  «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ում։ 

««Սլավմեդ բժշկական կենտրոն»-ը շարունակում է հավատարիմ մնալ բժշկության միջազգային առաջատար փորձն ու առողջապահական ոլորտի նորագույն տեխնոլոգիաները և սարքավորումները Հայաստան բերելու և ներդնելու իր առաքելությանը։ Շատ կարևոր է ոչ միայն Հայաստան բերել բարձրագույն տեխնոլոգիան, այլև գիտելիքներին տիրապետել կարողանալը և արդյունավետ սպասարկում ապահովելը։ Եվ ես նաև հպարտությամբ փաստում եմ, որ մեր բժիշկները լիովին պատրաստ են կատարել ռոբոտային համակարգով վիրաբուժություններ, քանի որ արդեն իսկ մասնակցել են համապատասխան վերապատրաստումների արտերկրում և ամբողջությամբ պատրաստ են կիրառել ձեռք բերած փորձն ու հմտությունները Հայաստանում»,-նշում է «Սլավմեդ բժշկական կենտրոն»-ի հիմնադիր-տնօրեն Արմինե Հովակիմյանը։ 

Կենտրոնի բժիշկների խոսքով՝ ռոբոտային վիրաբուժական համակարգի ներդրումը կարևոր քայլ է Հայաստանի վիրաբուժության զարգացման համար։ Ռոբոտը ապահովում է ավելի բարձր ճշգրտություն, խորը տեսանելիություն և ապահովում շարժումների ավելի լայն ազատություն, ինչի շնորհիվ հնարավոր է նվազ ինվազիվ եղանակով և մեծ արդյունավետությամբ իրականացնել ամենաբարդ վիրահատությունը։

Ռոբոտային այս համակարգի միջոցով իրականացվել են հարյուրավոր կլինիկական հեռավար վիրահատություններ, այդ թվում՝ աշխարհի ամենաերկար 5G հեռավար վիրահատությունը՝ Չինաստանից Մարոկկո՝ 12 000 կմ հեռավորության պայմաններում։ Ներդրված Toumai MT-1000 համակարգն իր նորարարական հնարավորություններով միավորում է առաջադեմ հաղորդակցական ենթակառուցվածքներ՝ ներառյալ 5G, լայնաշերտ, օպտիկամանրաթելային և արբանյակային կապերը՝ ապահովելով բժշկական նորարարությունների անխափան և անվտանգ կիրառումը։

Գերժամանակակից այս սարքի ներդրումը նոր նշաձող է սահմանում հայկական վիրաբուժության մեջ՝ ապահովելով առավել անվտանգ, քիչ ինվազիվ և գերճշգրիտ վիրահատությունների իրականացում, ինչի արդյունքում կշահի մեր պացիենտը։ Ռոբոտային վիրաբուժության համակարգը կնպաստի նաև հեռաբժշկության դինամիկ զարգացմանը, կխթանի միջազգային առաջատար մասնագետների հետ արդյունավետ համագործակցությունը, կվերացնի աշխարհագրական սահմաններն ու զգալիորեն կնվազեցնի բուժառուների` արտերկիր մեկնելու անհրաժեշտությունը: 

Հայերեն العربية Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով