Հայաստան

Մրգաշատ գյուղում այրվել է անասնակեր

1 րոպեի ընթերցում

Մրգաշատ գյուղում այրվել է անասնակեր

ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում այրվում է խոտի դեզ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Փրկարար ծառայության (ՓԾ) տարածած հաղորդագրությունը։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 6-րդ փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի բակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:29-ին, մարվել՝ 16:41-ին: Այրվել է մոտ 300 հակ անասնակեր։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի անասնագոմ»,- նշված է հաղորդագրության մեջ։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում