Սպորտ

Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականն ուսումնամարզական հավաք կանցկացնի

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականն ուսումնամարզական հավաք կանցկացնի

Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը դեկտեմբերի 14-25-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, նշելով, որ ընտրանին կնախապատրաստվի ՈՒԵՖԱ Ֆուտզալի 2026 թվականի Եվրոպայի առաջնությանը: 

Դեկտեմբերի 20-24-ը նախատեսված է միջազգային ընկերական մրցաշար Վրաստանի, Մոլդովայի և Ղրղզստանի հավաքականների մասնակցությամբ։

Հանդիպումների ժամանակացույցը․

Հայաստան–Մոլդովա 2025 թվականի դեկտեմբերի 21-ին ժամը 20։00-ին

Հայաստան–Ղրղզստան 2025 թվականի դեկտեմբերի 22-ին ժամը 20։00-ին

Հայաստան–Վրաստան 2025 թվականի դեկտեմբերի 24-ին ժամը 20։00-ին։

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում