Հայաստանը ներկայացնող շախմատիստները «Kazakhstan Chess Cup»-ի առաջատարներին զիջում են կես միավորով

1 րոպեի ընթերցում

Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները «Kazakhstan Chess Cup 2025» մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց մրցաշարում հանդես եկող Արամ Հակոբյանը 3-րդ տուրում կիսել է միավորը հունգար Սանան Սջուգիրովի հետ: Այժմ Հակոբյանն առաջատարին՝ Դենիս Մախնևին զիջում է կես միավորով և ունի 2 միավոր:

Կանանց մրցաշարում Մարիամ Մկրտչյանը հաղթանակ է տոնել ղազախ Ամինա Կայիրբեկովի նկատմամբ և կրկին 2 միավոր ունի: Նա էլ առաջին տեղին զիջում է կես միավորով: Կանանց մրցաշարի առաջատարները Ալինա Բիվոլն ու Լիյա Կուրմանգալիևան են:

«Kazakhstan Chess Cup 2025» շախմատի շրջանային մրցաշարը կեզրափակվի դեկտեմբերի 12-ին:

Հայերեն Русский