Մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2025 դրամահավաք-արշավը` Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման համար

3 րոպեի ընթերցում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը տեղական կազմակերպությունների հետ մեկնարկում է «Հայրենիք և հավերժություն» դրամահավաք-արշավը: Արդեն 33-րդ անգամ, այն կմիավորի աշխարհասփյուռ հայերին: Այս անգամ վերակառուցվելու է Սյունիքի մարզի Սպանդարյան ջրանցքի վթարված հատվածները: 

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ «Հայրենիք և հավերժություն» դրամահավաք-արշավը հանրությանն այս տարի նորովի է հանդես եկել: Ավանդական հեռուստամարաթոնի ձևաչափին փոխարինել է հանրային, մշակութային գործիչների մասնակցությամբ հայրենիքի մասին մտորումների ու զրույցների շարքը: Իսկ դրանց ընթացքում ցուցադրվել է մոտիվացիոն երեք տեսաֆիլմ-ուղերձ, որոնք արտահայտում են հիմնադրամի նոր տեսլականը՝ որպես հայերի միավորման և հայրենիքի հավերժության ուղերձ` նկարահանված Սյունիքում և Սպանդարյան ջրանցքի ու ջրամբարի ավազանում: 

«Սյունիքի մարզի Սպանդարյան ջրանցքն սկիզբ է առնում 2280 մետրից: Ներկայումս, այն մինչև 70% վթարված է, ինչի հետևանքով մի շարք բնակավայրեր զրկված են ոռոգման ջրից: Աջակցի՛ր Սպանդարյան ջրանցքի վերակառուցմանը։ Օգնի՛ր պահպանել մեր երկրի ջրային պաշարները՝ այսօ՛ր, ո՛չ թե վաղը»,-ասված է տեսաֆիլմերի ուղերձում, որը հատկապես երիտասարդ սերնդի հայրենակիցների շրջանում մեծ աջակցություն է ստացել: 

Ընդգծվում է, որ Սպանդարյան ջրանցքի վերակառուցումը կենսական նշանակություն ունի Սառնակունք, Իշխանասար, Ծղուկ, Սպանդարյան, Անգեղակոթ և Շաքի բնակավայրերի համար: 730 ընտանիք (4320 բնակիչ) կդառնա անմիջական շահառու և 2800 հա հողատարածքի արդյունավետ ոռոգում կիրականացվի տնտեսական զարգացման հնարավորությունով հարուստ մարզի էկոհամակարգի համար:

 Արշավի շրջանակում նոյեմբերի վերջին Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է բանկային համակարգի և Հայաստանի խոշոր ձեռնարկատիրությունների ղեկավար կազմերի հետ, որի ընթացքում հիմնադրամի աշխատակազմի կողմից ներկայացվել են հաշվետու նախագծերը: Սպանդարյան ջրանցքի վերակառուցման ծրագրի կարևորության են անդրադարձել ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը։ 

Հիմնադրամը մինչև այժմ ավելի քան 1,5 միլիոն հայերի է միավորել` ավելի քան 500 մլն ԱՄՆ դոլար՝ ներդրնելով 1500-ից ավելի նախագծերում: 2024-ից սկսած հիմնադրամը ծրագրային դրամահավաքներ է իրականացնում` թույլ տալով ապահովել առավելագույն արդյունավետություն, թափանցիկության և հաշվետվողականություն:  Այս տարի դրամահավաք-արշավը կտևի մեկ ամիս և արդյունքների հաշվետվությունը կներկայացվի ամփոփումից հետո: 

Հայերեն English Français Русский

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի