Սպորտ

«Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթել է «Վենեցիա»-ին. Մխիթարյանը դուրս է եկել փոխարինման

1 րոպեի ընթերցում

«Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթել է «Վենեցիա»-ին. Մխիթարյանը դուրս է եկել փոխարինման

Իտալիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի շրջանակներում «Ինտեր»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Վենեցիա»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` միլանյան ակումբին հաջողվեց առավելության հասնել 5:1 հաշվով: «Ինտեր»-ի կազմում աչքի ընկան Անդի Դիուֆը, Ֆրանչեսկո Էսպոզիտոն, Անժ-Յոան Բոնին, դուբլի հեղինակ դարձավ Մարկուս Տյուրամը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն, ով նոր է վերականգնվել վնասվածքից` փոխարինման դուրս եկավ երկրորդ կեսի մեկնարկին:

«Ինտեր»-ը դուրս եկավ Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում