Հայաստան

Վերին Խոտանան-Տանձավեր ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել

1 րոպեի ընթերցում

Վերին Խոտանան-Տանձավեր ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել

Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 3-ին ժամը 16։26-ին տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան-Տանձավեր ավտոճանապարհի 29-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Amico» մակնիշի բեռնատարը ճանապարհի երթևեկելի հատվածում կողաշրջվել է:

Փրկարարներն ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում