Ոստիկանության Գվարդիայի ծառայողները գողության և թմրամիջոց պահելու դեպք են բացահայտել
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության Գվարդիայի ծառայողները նոյեմբերի 28-ի ժամը 22․30-ին Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող առևտրի կենտրոնում հայտնաբերել, գողություն կատարելու և թմրամիջոց պահելու կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին են տեղափոխել 39-ամյա մի տղամարդու։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ներքին գործերի նախարարությունը՝ մանրամասնելով, որ ձերբակալված տղամարդու մոտ հայտնաբերվել է գողացված հագուստ։
ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ անձնական խուզարկությամբ 39-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել են դեղնականաչավուն և բյուրեղանման զանգվածներ, հեղուկով տարա և էլեկտրական կշեռք։
Նշվում է, որ տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։