Շվեյցարիայում հանրաքվեով մերժվել է հարուստների ժառանգության հարկումը

2 րոպեի ընթերցում

Շվեյցարիայի ընտրողները հանրաքվեի արդյունքներով վճռականորեն մերժել են քվեարկության դրված երկու առաջարկները, որոնք վերաբերում էին հարուստների ժառանգության հարկի ներդրմանը և զորակոչային բանակիչ փոխարեն համընդհանուր քաղաքացիական ծառայության հաստատմանը։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն, նոյեմբերի 30-ին կայցած հանրաքվեի ժամանակ քվեարկողների 84%-ը դեմ է արտահայտվել պարտադիր քաղաքացիական ծառայությանը: Մասնակիցների 79%-ը մերժել է հարուստների ժառանգության հարկ ներդնելու առաջարկը:

Շվեյցարիայում համընդհանուր քաղաքացիական ծառայության նախաձեռնությունը առաջարկում էր զինվորական ծառայությունը պարտադիր դարձնել բոլոր քաղաքացիների համար՝ բանակում, աղետներից պաշտպանության, առողջապահության կամ սոցիալական ծառայությունների ոլորտներում: Ներկայում Շվեյցարիայում պարտադիր ծառայությունը վերաբերում է միայն տղամարդկանց համար, ընդ որում նրանք կարող են ընտրել զինվորական և այլընտրանքային քաղաքացիական ծառայության միջև: Կանայք կարող են ծառայել բանակում իրենց ցանկությամբ։ 

Իսկ հարուստների համար ժառանգության հարկ մտցնելու նախաձեռնությունը ներկայացրել էր Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության (Jungsozialisten) երիտասարդական կազմակերպությունը: Այն առաջարկում էր, որ 50 միլիոն ֆրանկի (մոտավորապես 54 միլիոն եվրո) կարողություն ժառանգածները ստիպված լինեն հրաժարվել այդ գումարի 50%-ից՝  ի օգուտ «կլիմայի ճգնաժամի դեմ սոցիալապես արդար պայքարի, ինչպես նաև տնտեսության մեջ այդ նպատակով անհրաժեշտ փոփոխությունների»:

Հայերեն English Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ