Տիկտոկում և Տելեգրամում վիրավորանքներով անձնական լուսանկարներ են տարածվում․ փորձագետը զգուշացնում է

2 րոպեի ընթերցում

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն անդրադարձել է սոցիալական հարթակներում տարածվող այն դեպքերին, երբ անհատների լուսանկարները տեղադրում են առանց նրանց գիտության՝ ուղեկցելով վիրավորանքներով, հայհոյանքներով մեկնաբանություններով կամ շանտաժային բովանդակությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մարտիրոսյանը նշել է, որ խնդիրը մեծ մասամբ կապված է անձնական լուսանկարների օգտագործմամբ գումար շորթելու փորձերի հետ։ «Սա դարձել է տնտեսության մի մաս։ Շատերը վճարում են, և հենց այդ պատճառով մարդկանցից անդադար նոր գումար են պահանջում՝ տարբեր հաշիվներից։ Եթե մեկ անգամ վճարել եք, դրանից հետո պարզապես կրկնվելու է»,-ասել է Մարտիրոսյանը։

Փորձագետը նշել է, որ Տելեգրամի և Տիկտոկի նման համակարգերում բողոքարկման (report) մեխանիզմները քիչ արդյունավետ են։ «Ցավոք, շատ դեպքերում չի օգնում։ Բայց պետք է անպայման անել․ եթե տեսնում եք նմանատիպ հրապարակում, նույնիսկ անծանոթ մարդու մասին պետք է հայտնել։ Դա կարող է օգնել»,-ավելացրել է Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ խնդրի մեծ մասը իրավական դաշտում ևս դժվար է կարգավորվում, քանի որ այս գործողությունները հաճախ կատարվում են Հայաստանից դուրս գտնվող անձանց կողմից։

Մարտիրոսյանն ընդգծել է, որ այս երևույթի տարածման հիմնական պատճառներից մեկը մարդկանց կողմից դրա լուրջ ընկալումն է։ «Եթե մենք սա համարենք տխմարների արած գործ, որն արժանի չէ ուշադրության, իրենք կչորանան, կընկնեն»,-ասել է նա։

Նա կոչ է արել է աջակցել նման դեպքերի զոհ դարձած մարդկանց և ձևավորել հանրային վերաբերմունք, որը նման հարձակումները կդարձնի ոչ արդյունավետ։

Հայերեն Русский

Նրանք մեզ համար հեշտ մրցակիցներ չեն. Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի դեմ խաղի մասին

Կիպրոսի դեմ խաղում յուրաքանչյուր ֆուտբոլիստ կարևոր է հավաքականի համար. Կառլեն Հովհաննիսյան

Ժողովրդավարական բարեփոխումներն առաջիկա տարիների ընթացքում կմնան Հայաստանի շարունակական հանձնառությունը․ Լիլիթ Մակունց

Էներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոնները

Վարչապետն ընդունել է Խորվաթիայի առողջապահության նախարարին

«Արմավիր» ՔԿՀ ծառայողների կողմից կանխվել է օդային ճանապարհով նախատեսված փոխանցումը

Քննարկվել են Երևանի ու Թեհրանի միջև բարեկամական կապերն ամրապնդելու և հետագա համագործակցությունը ծավալելու հնարավորությունները

Երևանում մեկնարկել է ԱՊՀ վիճակագրական 4-րդ միջազգային ֆորումը

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած ՀՀ քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում

Հոկտեմբերի 2-ի միջոցառումների անոնս