Եվրոպա

Ուկրաինայում ԵՄ դեսպանը կոչ է արել Բրյուսելին օգտագործել սառեցված ռուսական ակտիվները

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայում ԵՄ դեսպանը կոչ է արել Բրյուսելին օգտագործել սառեցված ռուսական ակտիվները

Եվրամիությունը պետք է արագ գործի՝ իրականացնելու Ուկրաինայի ֆինանսավորման համար ռուսական սառեցված ակտիվներն օգտագործելու իր ծրագիրը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը, այդ մասին հայտարարել է Ուկրաինայում ԵՄ դեսպան Կատարինա Մատերնովան։

Նրա խոսքով՝ ԵՄ-ն փնտրում է Ուկրաինան ջրի երեսին պահելու և հաջորդ տարի, ինչպես նաև 2027 թվականին իր ռազմական, բյուջետային կարիքները հոգալու համար միջոցների կայուն հոսք ապահովելու ուղիներ։

Եվրահանձնաժողովն առաջարկել է աննախադեպ լուծում՝ Ռուսաստանի սառեցված ակտիվները վերածել փոխհատուցման վարկի։ Այդ միջոցների մեծ մասը պահվում է Բելգիայի Euroclear պահոցում, հետևաբար խնդրի լուծման բանալին Բելգիայի կառավարության ձեռքում է։ Սակայն այն չի շտապում կանաչ լույս վառել։

«Կարևոր է առաջ շարժվել Ռուսաստանի սառեցված ակտիվների հարցում։ Սա կարևոր ազդանշան կլինի ոչ միայն Ուկրաինայի, այլև Ռուսաստանի և մնացած Եվրոպայի համար, որ մենք կմնանք Ուկրաինայի հետ»,- ասել է Մատերնովան։

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում